«Կոռուպցիայի անկյունաքարը պաշտոնյայի ցածր աշխատավարձն է»․ Փաշինյանը՝ դատական համակարգում աշխատավարձերի առաջիկա բարձացումների մասին - RadioVan.fm

Онлайн

«Կոռուպցիայի անկյունաքարը պաշտոնյայի ցածր աշխատավարձն է»․ Փաշինյանը՝ դատական համակարգում աշխատավարձերի առաջիկա բարձացումների մասին

2022-02-10 18:57 , Политика, 917

«Կոռուպցիայի անկյունաքարը պաշտոնյայի ցածր աշխատավարձն է»․ Փաշինյանը՝ դատական համակարգում աշխատավարձերի առաջիկա բարձացումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ առաջիկայում դատական համակարգում լինելու են աշխատավարձերի նոր բարձացումներ։

«Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է, իսկ թե կոռուպցիան ինչպիսի աղետներ է բերում շարքային քաղաքացու կյանք, բոլորը գիտեն: Հետևաբար՝ այս կամքը մենք պետք է ցուցաբերենք: Մենք պետք է գնանք այս ճանապարհով, որպեսզի մեր երկրում փրկարարից սկսած ստանան բարձր աշխատավարձ: Եվ սա մեզ համար քաղաքական նպատակ է: Իսկ այս ճանապարհին հատկապես արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացումը շղթայորեն բոլորի բարեկեցության վրա ազդող գործոն է»,-նշել է գործադիրի ղեկավարը։

Նշենք՝ ՀՀ կառավարությունն այսօր հաստատած նախագծով հավանություն է տվել դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակների բարձրացմանը։

Лента

Рекомендуем посмотреть