ԱՄՆ Կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը մտահոգված է Արցախի եկեղեցիներից հայկական արձանագրությունները հեռացնելու Բաքվի ծրագրերով - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ Կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը մտահոգված է Արցախի եկեղեցիներից հայկական արձանագրությունները հեռացնելու Բաքվի ծրագրերով

2022-02-08 18:53 , Политика, 1024

ԱՄՆ Կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը մտահոգված է Արցախի եկեղեցիներից հայկական արձանագրությունները հեռացնելու Բաքվի ծրագրերով

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը մտահոգություն է հայտնում Արցախի եկեղեցիներից հայկական արձանագրությունները հեռացնելու Բաքվի ծրագրերի կապակցությամբ։

«Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիներից Հայ Առաքելական արձանագրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերով: Կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերն ու այլ կրոնական, մշակութային կառույցները»,-ասվածէ հանձնաժողովի ղեկավար Նադին Մաենզայի՝ Twitter-ում հրապարակված գրառման մեջ։

Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովն էր հայտարարել, թե իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ են ստեղծել:

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը տարածած մեկ այլ հայտարարությամբ էլ տեղեկացնելով, որ արտասահմանցի և տեղացի փորձագետներից կազմված աշխատանքային խումբը «մշտադիտարկելու է ալբանական ժառանգությունը օկուպացիայից ազատագրված տարածքներում», ըստ էության, վերահաստատել է Արցախի հայկական եկեղեցիները ալբանացնելու՝ այդ երկրի մտադրությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) այսօր տարածած հայտարարությամբ խստորեն դատապարտելով Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությունը՝ ընդգծել է՝ հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին։

Лента

Рекомендуем посмотреть