Wizz Air Abu Dhabi-ն մեկնարկել է Երևանից Աբու Դաբի չվերթերը - RadioVan.fm

Онлайн

Wizz Air Abu Dhabi-ն մեկնարկել է Երևանից Աբու Դաբի չվերթերը

2022-02-07 17:24 , Общество, 1082

Wizz Air Abu Dhabi-ն մեկնարկել է Երևանից Աբու Դաբի չվերթերը

Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունն այսօրվանից՝ փետրվարի 7-ից, մեկնարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը:

Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից՝ նշելով, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի աշխատակազմը նախորդ ամիս հայտնել էր, որ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) աշխատանքային այցի ընթացքում այդ ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման, մասնավորապես, առաջիկայում դեպի Երևան Wizz Air Abu Dhabi-ի թռիչքների մասին։

Лента

Рекомендуем посмотреть