Wizz Air Abu Dhabi-ին թռիչքներ կսկսի դեպի Երևան․ նախագահ Սարգսյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել - RadioVan.fm

Онлайн

Wizz Air Abu Dhabi-ին թռիչքներ կսկսի դեպի Երևան․ նախագահ Սարգսյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել

2022-01-17 17:35 , Политика, 1043

Wizz Air Abu Dhabi-ին թռիչքներ կսկսի դեպի Երևան․ նախագահ Սարգսյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

«Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան: Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար»,-փոխանցում են նախագահականից:

Лента

Рекомендуем посмотреть