«Հայաստանը շատ գոհ է մեր դիրքորոշումից»․ Չավուշօղլուն՝ երկխոսության նպատակների և ակնկալիքների մասին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը շատ գոհ է մեր դիրքորոշումից»․ Չավուշօղլուն՝ երկխոսության նպատակների և ակնկալիքների մասին

2022-01-20 19:58 , Политика, 1197

«Հայաստանը շատ գոհ է մեր դիրքորոշումից»․ Չավուշօղլուն՝ երկխոսության նպատակների և ակնկալիքների մասին

«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը քննարկել են գործընթացի նպատակները և ակնկալիքները»,-այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի մասին։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նա, մասնավորապես, ասել է.

«Մեր նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է: Մենք այս մասին հայտարարել ենք: Հայաստանը շատ գոհ է մեր դիրքորոշումից: Թռիչքների վերսկսմանը, հատուկ ներկայացուցիչների նշանակմանը կհետևեն քննարկումներ, թե ինչ այլ քայլեր կարող են ձեռնարկվել։ Հատուկ ներկայացուցիչներն աշխատելու են այս ամենի ուղղությամբ՝ քննարկելու վստահության մթնոլորտն ամրապնդելու քայլերը»:

Հիշեցնենք՝ 2021-ի դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչների նշանակման, Ստամբուլ-Երևան ավիահաղորդակցության վերականգնման մասին։

Հունվարի 14-ին, ահա, Մոսկվայում կայացավ հայ և թուրք բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը, որը պաշտոնական Երևանը և Անկարան դրական ու կառուցողական են որակել:

Հայտնի է նաև, որ Երևանի և Անկարայի միջև ավիաչվերթները կվերսկսվեն փետրվարի 2-ից։

Лента

Рекомендуем посмотреть