ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկի հարցին։
«Այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,-ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայինը՝ Վաշինգտոնում այդ երկրի նախկին դեսպան, Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության ակտիվ ջատագովներից համարվող 63-ամյա Սերդար Քըլըչը։