Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ ավիաթռիչքները:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ NTV հեռուսատընկերությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն։
Նախարարը նշել է, որ այս պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտաքաին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կվերականգնվեն Ստամբուլ-Երևան թռիչքները։