Առկա քաղաքական ճգնաժամը հաշվի առնելով «Իմ քայլը» բոյկոտել է այսօրվա նիստը․ սպասում է նոր քաղաքապետի վաղվա ընտրությանը - RadioVan.fm

Онлайн

Առկա քաղաքական ճգնաժամը հաշվի առնելով «Իմ քայլը» բոյկոտել է այսօրվա նիստը․ սպասում է նոր քաղաքապետի վաղվա ընտրությանը

2021-12-21 13:37 , Политика, 1159

Առկա քաղաքական ճգնաժամը հաշվի առնելով «Իմ քայլը»  բոյկոտել է այսօրվա նիստը․ սպասում է նոր քաղաքապետի վաղվա ընտրությանը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է, որ չի մասնակցի այսօր նախատեսված ավագանու հերթական նիստին՝ «հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը»։

«Հարգելի երևանցիներ,

հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքականճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթնիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,-ասված է «Իմ քայլ»-ի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Հարցը պետք է քննարկվի վաղը՝ դեկտեմբերի 22-ին կայանալիք Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստում։ Քաղաքապետի պաշտոնում «Իմ քայլ»-ի թեկնածուն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է: Կարգի համաձայն՝ քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված նոր թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։

Գործող ավագանին 65 անդամ ունի։ Ավագանու 3 խմբակցություններից 3 անդամ ունեցող «Լույս»-ը հայտարարել է, որ չի մասնակցի գործընթացին, թեև խմբակցության անդամներից Անի Խաչատրյանը տեղեկացրել էր, որ կմիանա գործընթացին, քանի որ համարում է, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը:

Лента

Рекомендуем посмотреть