Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը․ Անի Խաչատրյան - RadioVan.fm

Онлайн

Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը․ Անի Խաչատրյան

2021-12-16 14:31 , Политика, 1439

Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը․ Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, հայտնում է, որ միանում է քաղաքապետի հրաժարական ստորագրահավաքին։ Թե ինչու՞՝ ընդդիմադիր ավագանին ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնում է․

«Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին: Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը: Երևանի քաղաքապետ պետք է լինի Լույս, ԲՀԿ և Իմ քայլը խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող: Հ.Գ. Հիշեցնեմ, որ մեր ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր»։

Նշենք՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկի մասին մամուլը գրեց օրերս։

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա»,-լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Այսօր «Լույս»-ի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնել էր, որ երեկ ուշ երեկոյան են ծանուցվել են Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթացի մասին։

Лента

Рекомендуем посмотреть