Որոտանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքում SOCAR-ը առաջին լցակայանն է բացել - RadioVan.fm

Онлайн

Որոտանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքում SOCAR-ը առաջին լցակայանն է բացել

2021-12-20 16:17 , Политика, 1219

Որոտանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքում SOCAR-ը առաջին լցակայանն է բացել

Այսօր Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական տարածքում Ադրբեջանը մեքենաների առաջին լցակայանն է բացել։

Ադրբեջանական լրատվամիջոցները, գրելով, թե լցակայանը բացվել է Էյվազլիում, հայտնում են, որ բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը։

«Ադրբեջանական մեքենաներից զատ այստեղ կլիցքավորվեն նաև տարանցիկ արտասահմանյան մեքենաներ»,-ասել է Աբդուլլաևը։

Հիշեցնենք՝ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները ոստիկանական հենակետ են տեղադրել սեպտեմբերի 9-ից, սեպտեմբերի 11-ից այն սկսել է գործել: Այդ առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։

ՀՀ Անվտանգության խորհրդի մակարդակով հայտարարվել է, թե Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ԽՍՀՄ-ի իրավական փաստաթղթերի համաձայն ՀՀ տարածքում չեն գտնվում։

Лента

Рекомендуем посмотреть