Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Այնուհետև ՀՀ վարչապետն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ առանձնազրույց է տեղի ունենալու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Հիշեցնենք՝ վերջին անգամ Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդիպել են հոկտեմբերի 9-ին՝ Երևանում, Ղարիբաշվիլին այցը «շատ հաջող» էր որակել։ Դրան նախորդել էլ Փաշինյանի այցը մեր հարևան երկիր, որից օրեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել՝ նշելով, որ առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով։ Անդրադառնալով Էրդողանի այս հայտարարությանը՝ այդ ժաման վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր․