Մարությանը որոշել է բարձրացնել երևանցիների տրամադրությունը
Մինչ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը սկսել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց ու այդ մասին ծանուցել ընդդիմադիր խմբակցություններին, Հայկ Մարությանը որոշել է բարձրացնել մայրաքաղաքի բնակիչների տրամադրությունը։
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։
Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։
Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետը։