Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան ծանուցվել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։
«Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։
Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,-գրել է Վարդանյանը։