Ամերիկան ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի քայլերը - RadioVan.fm

Онлайн

Ամերիկան ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի քայլերը

2021-12-15 12:54 , Политика, 1048

Ամերիկան ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի քայլերը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արձագանքել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանն ու ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակ Վահան Հունանյանի պատասխանին:

«Ողջունում և վճռականորեն աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները»,-Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, երկուշաբթի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրի խորհրդարանում հայտարարել էր, որ Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կվերականգնվի նաև Ստամբուլ-Երևան ավիահաղորդակցությունը։

Հաջորդ օրը ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել էր, որ հայկական կողմը դրական է գնահատում Չավուշօղլուի հայտարարությունը, և երկխոսության համար ևս հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Лента

Рекомендуем посмотреть