Այսօր սահմանին զոհվածը ժամկետային Վահե Մանասերյանն է, վիրավոր է 8 զինծառայող. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Այսօր սահմանին զոհվածը ժամկետային Վահե Մանասերյանն է, վիրավոր է 8 զինծառայող. ՊՆ

2021-12-10 21:45 , Общество, 1037

Այսօր սահմանին զոհվածը ժամկետային Վահե Մանասերյանն է, վիրավոր է 8 զինծառայող. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։

Ըստ հաղորդման՝ ևս 8 զինծառայող վիրավոր է. 6-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 2-ինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

Հիշեցնենք՝ պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր կեսօրին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ Նշվել էր, որ զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։

Лента

Рекомендуем посмотреть