Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։
ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։
Ընդգծվում է, որ այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները երեկ ևս սադրանքի էին դիմել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղեկայված հայկական դիրքերի ուղղությամբ։Գեղարքունիքի մարտական դիրքերի ուղղությամբ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցների հետևանքով թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու հայ զինծառայող։
ՊՆ-ն հայտնել էր, որ փոխհրաձգությունը դադարել է 18։00-ին։