Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած պահանջների հիմնական մասը, այդ թվում՝ ականապատ տարածքների քարտեզների տրամադրման - RadioVan.fm

Онлайн

Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած պահանջների հիմնական մասը, այդ թվում՝ ականապատ տարածքների քարտեզների տրամադրման

2021-12-07 23:35 , Право, 1254

Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած պահանջների հիմնական մասը, այդ թվում՝ ականապատ տարածքների քարտեզների տրամադրման

Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումը։

Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած պահանջների հիմնական մասը, այդ թվում՝ ականապատ տարածքների քարտեզների տրամադրման և Հայաստանի կողմից ականապատումն արգելելու վերաբերյալ:

Դատարանը մասնակիորեն բավարարել է Ադրբեջանի ներկայացրած միայն մեկ պահանջ, այն է՝ պարտավորեցնել Հայաստանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ռասայական ատելության հրահրումը և խթանումը կանխելու համար, այդ թվում՝ անհատների և կազմակերպությունների կողմից»:

Դատարանը պարտադրել է կողմերին զերծ մնալ այնպիսի գործողությունների կատարումից, որոնք կարող են հանգեցնել դատարանում քննվող վեճի սրմանը կամ երկարաձգմանը` դատարանի համար դժվարացնելով վեճի լուծումը:

Հիշեցնենք՝ Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է նաև Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանին պարտավորեցվել է՝ բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր այն անձանց, որոնք 2020թ. հակամարտության պայմանավորված հայտնվել և պահվում են Ադրբեջանում, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու ազգությամբ և էթնիկ հայերի դեմ ուղղված ռասայական խտրականության և ատելության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, ուղենիշային պատկերների, գերեզմանատների և այլ ցուցանմուշների հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները:

Лента

Рекомендуем посмотреть