Արդարադատության միջազգային դատարանը Բաքվից պահանջել է կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը - RadioVan.fm

Онлайн

Արդարադատության միջազգային դատարանը Բաքվից պահանջել է կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը

2021-12-07 22:35 , Право, 1376

Արդարադատության միջազգային դատարանը Բաքվից պահանջել է կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այսօր հրապարակել է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք՝ Հայաստանը դիմել էր Հաագայի դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ժամանակային (հրատապ) միջոցների կիրառման խնդրանքով:

Հաագայի դատարանի որոշման առաջին կետի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով Ադրբեջանում պահվող անձանց, պետք է

երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև:

Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի էթնիկ հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: Ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտերի:

Դատարանը, միաժամանակ, կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կդժվարացնեն դատարանի աշխատանքը:

Նշենք՝ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը ներկա գտնվելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հաագա է գործուղվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Лента

Рекомендуем посмотреть