«Ստացվում է՝ թշնամուն է հանձնվել բոլոր այն ականապատ դաշտերի քարտեզները, որոնք պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել»․ Աբրահամյանը՝ 10 ռազմագերու վերադարձի և «Հայաստանի լռության» մասին - RadioVan.fm

Онлайн

«Ստացվում է՝ թշնամուն է հանձնվել բոլոր այն ականապատ դաշտերի քարտեզները, որոնք պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել»․ Աբրահամյանը՝ 10 ռազմագերու վերադարձի և «Հայաստանի լռության» մասին

2021-12-06 14:22 , Политика, 1271

«Ստացվում է՝ թշնամուն է հանձնվել բոլոր այն ականապատ դաշտերի քարտեզները, որոնք պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել»․ Աբրահամյանը՝ 10 ռազմագերու վերադարձի և «Հայաստանի լռության» մասին

Հայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին։

Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ10 հայ գերիների վերադարձին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին։

Այս հարցադրումն առաջանում է, որովհետև Ադրբեջանից պնդում են, որ ՀՀ-ն իրենց է հանձնել ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մինչև այժմ չէր հանձնվել Ադրբեջանին։

Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Հայաստանի լռության, իսկ Ադրբեջանի հավաստիացումների պայմաններում, ստացվում է, որ թշնամուն է հանձնվել բոլոր այն շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել։

Հուսով եմ, որ այս թեմայով պարզաբանումներ դեռ կլինեն»։

Лента

Рекомендуем посмотреть