Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել 10 հայ գերի - RadioVan.fm

Онлайн

Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել 10 հայ գերի

2021-12-04 20:30 , Общество, 1329

Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել 10 հայ գերի

Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր Ադրբեջանի կողմից գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին։

«Արմենպրես» լրատվական գործակալության հրապարակման համաձայն՝ Հայաստան վերադարձած անձինք են․

Երիմյան Նարեկ Վոլոդյայի,

Առաքելյան Արայիկ Արշալույսի,

Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,

Հակոբյան Գևորգ Արայիկի,

Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,

Սարգսյան Հարութ Արամայիսի,

Մանասյան Արտյոմ Սուրենի,

Ավետիսյան Էրիկ Հունանի,

Թևոսյան Արման Արթուրի,

Հակոբյան Տիգրան Արմենի։

Նշենք՝ գերիների վերադարձի մասին հայկական կողմից պաշտոնապես որևէ հայտարարություն չի արվել։ Այսօր ավելի վաղ այդ մասին հայտնել էր պահեստազորի գնդապետ, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։

Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը պահվել է գաղտնի»,-գրել էր Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հիշեցնելով, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև 2021 թվականի սեպտեմբերի սկիզբը։

«Հետո նա վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց ակտիվ մասնակցում է Արցախի և գերիների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին ՌԴ Պաշպանության Նախարարի հրամանով»,-մանրամասնել էր Ավագյանը:

Лента

Рекомендуем посмотреть