Ֆրանսիական «Լը Ֆիգարո» (Le Figaro) ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը թվիթերում կատարած գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարությանը:
Քրիստոֆ Բուիսոնը մասնավորապես գրել է.
«Թուրքմենստանում Էրդողանը նոր անհանգստացնող իմպերիալիստական ելույթ է ունեցել՝ կոչ անելով թյուրքալեզու երկրներին իրենց լիակատար աջակցությունը հայտնել Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ ռազմատենչ»,- գրել է Բուիսոնը։
A Achgabat (Turkmenistan), nouveau discours impérialiste inquiétant de Erdogan qui appelle les pays turcophones à apporter leur plein soutien à l'Azerbaïdjan dans sa revendication du "corridor du Zanguezour". C'est-à-dire le #Syunik en #Armenie ! Erdogan, fauteur de guerre.
— J-Christophe Buisson (@jchribuisson) November 28, 2021
Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին Աշխաբադում կայացած գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, հայտարարել, թե այն այսօր իրականություն է դառնում։
Նշյալ գագաթնաժողովի արդյունքներով՝ ՏՀԿ անդամ-պետությունները, որոնցից 4-ը նաև ՀԱՊԿ անդամներն են, և մեր հարևան Իրանն ընդունել են «Գործողությունների աշխաբադյան կոնսենսուս» անվանումով հռչակագիր, որում, շնորհավորելով Ադրբեջանին՝ «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ, կոչ են անում կազմակերպության անդամ-երկրներին ուսումնասիրել այդ տարածքների վերականգնման ու վերակառուցման ծրագրերում ներդրումներ կատարելու հնարավորությունները։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը