«Ազատագրական շարժման» մասնակիցներն այսօր, ժամը 17։00-ին, երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին հրավիրում են Երևանի Հանրապետության հրապարակ։
Նպատակը կանխելն է «սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիր»-ը, պահանջն է իշխանություններից՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։
«Այս շարժումը իմ, տիկին Տոնոյանի, մյուսի –մյուսի անձնական շահերի, իշխանական ամբիցիաների համար չէ, այս շարժումը մեր երկրի ճակատագրի համար է, տարածքային ամբողջականության և կարևորագույն հիմնախնդրի՝ Արցախի հիմնախնդրի համար է»,-հրապարակված տեսանյութում ընդգծել է «5165» շարժման անդամ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դոցենտ Մենուա Սողոմոնյանը։
Նշենք՝ մինչ հավաքը ակցիայի մասնակիցները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական հատվածներով՝ ընդգրկելով մի քանի բուհեր։
Հիշեցնենք՝ երեկ կայացած հավաքին Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, հայտարարել է, որ փաստաթղթի պահանջը անհնազանդության միջոցառումների սկիզբն է, որը ունենալու է զարգացում, ու որ հավատում են ու միանալու են բոլոր նրանց, ովքեր իրական քայլ կանեն հայրենիքի պաշտպանության համար։