«Հիմնավոր կասկածներ ունենք, որ թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»․ Փաշինյանից պահանջում են հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը - RadioVan.fm

Онлайн

«Հիմնավոր կասկածներ ունենք, որ թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»․ Փաշինյանից պահանջում են հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը  

2021-11-22 15:14 , Политика, 1234

«Հիմնավոր կասկածներ ունենք, որ թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»․ Փաշինյանից պահանջում են հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը

«Պահանջում ենք հրապարակել, ժողովրդին հասանելի դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման այն փաստաթուղթը, որը, Նիկոլ Փաշինյանի ասելով, դրված է իր սեղանին և որը, իր ասելով, ինքը պատրաստվում է ստորագրել»,-կառավարության հարակից տարածքում ակցիայի ժամանակ հայտարարեց «5165» շարժման անդամ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

Նա, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից, և երեքն էլ, ընդունելի են», ասաց, որ Փաշինյանի սեղանին է դրվել նաև 4-րդը, ու, իրենք հիմնավոր կասկածներ ունեն, որ «Հայաստանի Հանրապետությունից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»։

ԵՊՀ դոցենտն իր ելույթում հիշեցրեց, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած որոշման մասին բեցեիբաց իրազեկելու է ժողովրդին։

«Եվ հիմա մենք, հղում անելով իր խոստմանը, այսօր այստեղ ենք՝ պահանջելու բացահայտել փաստաթղթի բովանդակությունը»,-ասաց Սողոմոնյանը։

«Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,-հավելեց Մենուա Սողոմոնյանը:

Նրա ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ ակցիայի կազմակերպիչներն իրենց վերոնշյալ պահանջով պաշտոնական դիմում-նամակ փոխանցեցին ՀՀ վարչապետին, նույն պահանջով գնալով նախագահական և Ազգային ժողով, որից հետո պետք է վերադառնան Հանրապետության հրապարակ, որտեղ 17։00-ին նախատեսված է հավաք՝ «երկրին ու պետականությանը տեր կանգնելու» նպատակով։

Հիշեցնենք՝ «5165» շարժումն իր այսօրվա հավաքը նախատեսել էր կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ, սակայն իրավապահները, պատ կազմելով, արգելեցին մասնակիցներին մոտենալ մուտքին։

Հավաքի կազմակերպիչներից Արցախյան վերջին պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, այս իրողությունը վախի դրսևորում որակեց՝ շեշտելով, որ սա հայրենիքի գոյության խնդիր է, և իրենք կանգնելու են մինչև վերջին շունչը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть