Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։
«Կարևոր է չեզոքացնել, հասցեագրել պատճառները և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,-Twitter-ում ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Concerned about increase of tensions between and this week. Important to defuse, address causes, and engage in work towards comprehensive settlement.
— Toivo Klaar (@ToivoKlaar) November 14, 2021
Հիշեցնենք՝ երեկ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն, հայ դիրքապահները կանխել են այդ տարածքում դիրքավորվելու հակառակորդի փորձերը։ Ժեմեր հետո տարածած հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 19։00-ի դրությամբ՝ այդ հատվածում իրադրությունը հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Նշվել էր, որ ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ նոր տեղեկություններ չի հաղորդել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին: