«Թուրք-ադրբեջանական տանդեմն անխոչընդոտ իրականացնում է սեփական շահերի գեներացիա՝ Հայաստանի շահերի հաշվին»․ Արտակ Զաքարյան - RadioVan.fm

Онлайн

«Թուրք-ադրբեջանական տանդեմն անխոչընդոտ իրականացնում է սեփական շահերի գեներացիա՝ Հայաստանի շահերի հաշվին»․ Արտակ Զաքարյան

2021-11-12 16:37 , Политика, 1058

«Թուրք-ադրբեջանական տանդեմն անխոչընդոտ իրականացնում է սեփական շահերի գեներացիա՝ Հայաստանի շահերի հաշվին»․ Արտակ Զաքարյան

«Պատերազմը փոխեց հավասարակշռությունը տարածաշրջանում, տարածաշրջանը վերածեց անկառավարելի քաոսի, որում թուրք-ադրբեջանական տանդեմը՝ առանց որևէ խոչընդոտի, իրեն հարմար եղանակով իրականացնում է սեփական շահերի գեներացիա՝ հիմնականում՝ Հայաստանի շահերի հաշվին։ Փոխվել է նաև խոշոր ուժային կենտրոնների վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ. Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք աշխարհաքաղաքական միջանցքների բախում էտեղի ունենում, ինչը նշանակում է, որ շատ ավելի լուրջ շահեր են բախվում, որում մեր, այսպես կոչված, իշխանությունները չեն կարողանում պաշտպանել մեր երկրի, ժողովրդի շահերը, և շաբաթ առ շաբաթ Հայաստանի վիճակը գնալով բարդանում է»,-այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նկատելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Բաքուն երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում՝ փորձելով փակել արցախյան հիմնախնդրի հետագա կարգավորման բոլոր հնարավորությունները։

Նախկին պաշտոնյայի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանություններին չի հաջողվում կասեցնել Ադրբեջանի այս հակահայկական գործընթացը։

Միակ հենակետը, ըստ նրա, ռուս խաղաղապահներն են և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմալ գոյությունը։

Օրերս Որոտանի հատվածում հակառակորդի կողմից մաքսակետերի տեղադրումը Արտակ Զաքարյանի դիտարկմամբ անսպասելի չէր, առաջին նշանները, նրա խոսքով, իրանցի վարորդներից մաքսատուրքերի գանձման իրողությունն էր։

«Ո՞վ է որոշել, որ ինչ-որ անհայտ քարտեզներով այդ տարածքը Ադրբեջանինն է, եթե սահմանազատում չի եղել։ Ինչո՞ւ է ներկայիս վարչակազմը Հայաստանում մնացել իշխանությունում։ Ինչո՞ւ են նրանք նորից խաբել հասարակությանը նրանով, որ, իբր, խաղաղ ապագա են ստեղծում։ Սա բացահայտ հանցագործություն է պետության դեմ, ինչի արդյունքում Սյունիքը, որը Արցախից հետո, կարևորագույն դեր է խաղում հայ ժողովրդի գոյության, անվտանգության ապահովման գործում, Նիկոլը առանց խղճի խայթի հանձնում է»,-նշեց Զաքարյանը, որի գնահատմամբ՝ Հայաստանը, ունենալով տարածաշրջանային նշանակությունը վերականգնելու փայլուն հնարավորություն, գործող իշխանության պատճառով ամբողջությամբ ձախողում է այն։

Ի՞նչ անել այս իրավիճակում, ինչպե՞ս դուրս գալ՝ պաշտպանական գերատեսչության նախկին փոխնախարարը ճանապարհը գիտի․ մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть