Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1834-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում, որով 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների տրամադրումը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի):
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ հանրապետությունում COVID-19-ով պայմանավորված կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները երկարաձգվել են մինչև 2022 թվականի հունիսի 20-ը։ Որոշման համաձայն՝ արգելվում են ինչպես քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, այնպես էլ պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի) և շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի):