ՀՀ-ում կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները կերկարաձգվեն մինչև 2022 թվականի հունիսի 20-ը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները կերկարաձգվեն մինչև 2022 թվականի հունիսի 20-ը

2021-11-11 16:40 , Политика, 829

ՀՀ-ում կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները կերկարաձգվեն մինչև 2022 թվականի հունիսի 20-ը

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված (COVID-19) կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները կերկարաձգվեն մինչև 2022 թվականի հունիսի 20-ը․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է համապատասխան որոշում։

Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է, և շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս կողմից միայն ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի ներկայացումը:

Առաջարկվում է նաև արգելել ինչպես քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, այնպես էլ պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի) և շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի): Արդյունքում ակնկալվում է պահպանել ստեղծված կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն։

«Ամենօրյա թվերի մի փոքր նվազում ունենք: ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ առաջինը պահպանել հակահամաճարակային կանոնները, մասնավորապես դիմակի կրումն է առանցքում, և երկրորդը՝ պատվաստվել: Սեփական օրինակով եմ համոզվել, որ պատվաստումն այն միջոցն է, որը կօգնի մեզ հաղթահարել կորոնավիրուսի համավարակը և խուսափել մահերից»,-անդրադառնալով կորոնովիրուսի հետ կապված իրավիճակին՝ նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկացվել է, որ ընդհանուր պատվաստումների թիվը 954 հազար է, որից 300 հազարը կազմում են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացածները՝ լիարժեք պատվաստվածները:

Лента

Рекомендуем посмотреть