Գարեգին Երկրորդը մեկնում է Մոսկվա․ կմասմակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը - RadioVan.fm

Онлайн

Գարեգին Երկրորդը մեկնում է Մոսկվա․ կմասմակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը

2021-10-11 17:26 , Общество, 1235

Գարեգին Երկրորդը մեկնում է Մոսկվա․ կմասմակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը,Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք՝ երեկ Մոսկվա է մեկնել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, վաղն էլ կմեկնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես հայտարարվել է՝ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Лента

Рекомендуем посмотреть