ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)։
Վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդմամբ՝ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նշվում է, որ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր, ինչպես նաև կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հավելենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել է, որ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել նախարար Արշակ Կարապետյանը: