ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով ուղերձ է հղել, որը հրապարակված է նրա աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։
Հրապարակման մեջ ասված է․
«Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջամենադաժան՝ Արցախյաներկրորդ պատերազմը:
Պատերազմ, որը մեզնից խլեց երիտասարդ կյանքեր ու ճակատագրեր:
Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ...
Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:
Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։
Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի...
Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայցշարժվենք. առաջ...:
Նախագահի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների սխրանքը հավերժացնող հուշապատին՝ ի հիշատակ արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների: