Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների խստիվ պահպանման հիման վրա:
Այդ մասին Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունում նշել է Արդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։
«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության հիման վրա։
Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այս հիմնարար սկզբունքները և կատարել միջազգային պարտավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման»,-Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության «Հիշատակի օրվա» առիթով տարածած հայտարարությունն են փոխանցում տեղի լրատվամիջոցները։
Միաժամանակ նշվում է, թե 2020 թվականի նոյեմբերի 10 -ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը «միջոցներ է ձեռնարկում տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգությոան և բարգավաճման ապահովման ուղղությամբ»։