Մեկ զինծառայողի մահվան և մեկի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ ՔԿ - RadioVan.fm

Онлайн

Մեկ զինծառայողի մահվան և մեկի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ ՔԿ

2021-09-14 15:56 , Право, 1653

Մեկ զինծառայողի մահվան և մեկի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել էքրեական գործ:

Պաշտպանության նախարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Лента

Рекомендуем посмотреть