ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:
Նշվում է, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն: