ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյանը՝ հարցի քննարկման պահանջով - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյանը՝ հարցի քննարկման պահանջով

2021-09-13 14:10 , Политика, 990

ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյանը՝ հարցի քննարկման պահանջով

«Նախորդ օրերին մենք ականատես եղանք Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ապօրինի գործողություններին և, ցավոք սրտի, մեր իշխանությունների կրավորական և ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին»,-Ազգային ժողովի (ԱԺ) այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանական կետի տեղադրմանը։

Հիշեցնենք՝ այդ առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։

Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ ԱԱԾ հայտարարությունը չի բխում ՀՀ շահերից, այն անատամ է և ոչինչ չասող։ Պատգամավորը, միաժամանակ, նկատել է, որ նշյալ հայտարարությունում օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն։

Մինասյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է գտնել ձևաչափ հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար:

«Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում, հատկապես, որ ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ առաջարկելով, որ այդ հարցով ԱԺ լսումներին ոչ միայն ԱԱԾ-ի, այլև պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև դատախազության ներկայացուցիչներ լինեն, քանի որ, ընդգծել է պատգամավորը, առերևույթ հանցագործություն է կատարվել ադրբեջանցիների կողմից, ըստ լուրերի, զինված խմբավորումները գանձումներ են անում վարորդներից:

Խորհրդարանի նիստից այս և քննարկվող այլ թեմաների մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть