Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի հետ․ Փաշին յան - RadioVan.fm

Онлайн

Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի հետ․ Փաշին յան

2021-09-08 16:23 , Политика, 1064

Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի հետ․ Փաշին յան

«Թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ), թե՛ Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման և այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-հարավ նախագիծը, որն Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին։ Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս խնդիրը լուծելու համար՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը»,-այդ մասին այսօր, կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ այդ հարցում Հայաստանը վճռական է ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ «գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։

Հավելենք՝ սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորությունների համատեքստում ՀՀ վարչապետւ հայտարարել է, որ պատրաստ են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսակցության, ինչպես նաև տրամադրված են վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ։

Лента

Рекомендуем посмотреть