«Մենք տրամադրված ենք վերականգնել Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը և մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը»,-այս մասին այսօր, կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա միաժամանակ շեշտել է, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կամ խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու և սա արձանագրված է Ազգային ժողովի (ԱԺ) կողմից ընդունված կառավարության ծրագրում։
Սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման և կարգավորման հնարավորությունների մասին Նիկոլ Փաշինյանի ելույթի մասնրամասները՝ տեսանյութում։