Այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3777 է՝ հաստատված մահվան վկայականներով. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3777 է՝ հաստատված մահվան վկայականներով. Փաշինյան

2021-08-26 16:15 , Политика, 1059

Այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3777 է՝ հաստատված մահվան վկայականներով. Փաշինյան

Այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորական, 75-ը՝ քաղաքացիական անձինք են։ Թվերն այսօր՝ Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ընթացքում, հրապարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հրապարակում է այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով։

«Գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց թիվը 243։ Սա է մեր իրադրությունը և ցավալի իրադրությունը, բայց սրանք են արձանագրումները»,-ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում զոհվածների թվին անդրադարձել էր նաև օգոստոսի 24-ին՝ հայտնելով, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, անհետ կորածներինը՝ 243։ Փաշինյանն հստակեցրել է, որ այսօրվա հրապարակած թիվը նախորդից տարբերվում է, քանի որ այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել:

Նա նաև անդրադարձել է Գլխավոր շտաբի պետի տեղակալի՝ խմբակցությունների հետ հանդիպումներում ներկայացրած թվերին՝ նշելով․

«Գլխավոր շտաբի պետիտեղակալը եթե այլ թիվ է ասել, թող գա, գրավոր ինձ զեկուցի իր ասած թիվը և հիմնավորի:

Մենք որևէ թիվ թաքցնելու միտում չենք կարող ունենալ»:

Лента

Рекомендуем посмотреть