«Պատվով իրացնելու ենք ՀՀ ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը»․ Հ․ Կոնջորյանը՝ Կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը - RadioVan.fm

Онлайн

«Պատվով իրացնելու ենք ՀՀ ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը»․ Հ․ Կոնջորյանը՝ Կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը

2021-08-26 15:46 , Политика, 907

«Պատվով իրացնելու ենք ՀՀ ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը»․ Հ․ Կոնջորյանը՝ Կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը

ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր շարունակել է Կառավարության հնգամյա ծրագրի՝ օգոստոսի 24-ից սկսված քննարկումը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ իր և խմբակցության անունից ներողություն խնդրելով վերջին մի քանի օրերին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած անընդունելի միջադեպերի կապակցությամ։ Նա հույս է հայտնել, որ այսուհետ, հնարավորինս, կկանխեն նման միջադեպերը:

Կոնջորյանն իր դիրքորոշումը հայտնեց նախորդ օրը նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի վարքագծի վերաբերյալ՝ այն որակելով որպես հարված ՀՀ ժողովրդին:

Անդրադառնալով ծրագրի երկու կարևոր բաղադրիչներին՝ երկրի ներսում իրավունքի և օրենքի դիկտատուրայի հաստատմանը և Հայաստանի շուրջ խաղաղ զարգացման դարաշրջանի բացմանը՝ Կոնջորյանը նշել է.

«Մենք շարունակելու ենք այս հանձնառությունը եւ պատվով իրացնելու ենք ՀՀ ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը»:

Խմբակցությունը, նրա խոսքով, կողմ է քվեարկելու փասատաթղթին:

Ի դեպ, Կոնջորյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքել է ԱԺ նիստերի դահլիճը, Կոնջորյանը խնդրել է Սեյրան Օհանյանին սպասել, քանի որ, նշել է, ասելիք ունի նրան։

Իշխանական պատգամավորի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть