«Խելոք պահի քեզ հլը, արա, է»․ ԱԺ-ում Սարգսյան-Օհանյան լեզվակռիվ, շշերով «փոխհրաձգություն» - RadioVan.fm

Онлайн

«Խելոք պահի քեզ հլը, արա, է»․ ԱԺ-ում Սարգսյան-Օհանյան լեզվակռիվ, շշերով «փոխհրաձգություն»

2021-08-25 15:38 , Политика, 1089

«Խելոք պահի քեզ հլը, արա, է»․ ԱԺ-ում Սարգսյան-Օհանյան լեզվակռիվ, շշերով «փոխհրաձգություն»

«Բոլոր էն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Դա բոլոր ժամանակների մասին է»,-այդ մասին այսօր Ազգային ժողովի (ԱԺ) ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ արձագանքելով ընդդիմության քննադատություններին։

Նիստերի դահլիճից ասվածին արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց․ «Ես քե՞զ եմ ասում արա»։

Սեյրան Օհանյանը ջրի շիշը նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ։

«Խելոք պահի քեզ հլը, արա, է»,-վրդովվեց Սարգսյանը՝ նույնպես շիշ նետելով Օհանյանի ուղղությամբ։

Այնուհետ դահլիճի տարբեր կողմերից պատգամավորները շշեր նետեցին միմյանց վրա։

Այս ամենին զուգահեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, հայտարարվեց ընդմիջում, ԱԺ պաշտոնական ալիքով հեռարձակվող ուղիղ եթերն ընդհատվեց։

Խառնաշփոթի մանրամասները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հրապարակած տեսանյութում։

Հիշեցնենք՝ խորհրդարանը երեկվանից քննարկում է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։ Քննարկումը շարունակվել է այսօր՝ ժամը 10:00-ից։

Այսօրվա քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть