«Երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ «Կանգ առեք»․․․տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը երկիրը տանում դեպի մի նոր ու վտանգավոր ծուղակ»․ Վանեցյան - RadioVan.fm

Онлайн

«Երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ «Կանգ առեք»․․․տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը երկիրը տանում դեպի մի նոր ու վտանգավոր ծուղակ»․ Վանեցյան

2021-08-26 15:25 , Политика, 1020

«Երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ «Կանգ առեք»․․․տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը երկիրը տանում դեպի մի նոր ու վտանգավոր ծուղակ»․ Վանեցյան

ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակել է Կառավարության հնգամյա ծրագրի՝ օգոստոսի 24-ից սկսված քննարկումը։

«Կառավարության ներկայացված ծրագրում լավ գաղափարաներ, ճիշտ մոտեցումներ կա՞ն: Պատասխանը շատ պարզ է՝ իհարկե կան:

Քննարկումը, թե կարող էլինել ավելի լավ ծրագիր, մի տեսակ արհեստական է: Կարող է լինելմի քիչ ավելի լավը, մի քիչ՝ վատը, կարող է լինել այս կամ այն տարբերություններով, բայց դա էական բան չէր փոխի, որովհետև անմիջապես գալիս է երկրորդ հարցը:

Կա՞ երաշխիք, որ այս ծրագիրը կատարվելու է, դառնալու է իրականություն: Իմ կարծիքով, ոչ, չկա»,- «Պատիվ ունեմ» խմբակցության անունից իր ելույթը երկու սկզբունքային հարցով է սկսել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ նման եզրահանգման հիմք է տալիս երկրում այսօր առկա մթնոլորտն ու հասարակականտրամադրությունները, նման եզրահանգման հիմք էտալիս գործող իշխանությունը, որ ինչքան ուժ ունի չի հասկանում:

«Իշխանական լծակներին այսօր տիրապետողները նման են զրոյական փորձառություն ունեցող այն երեխաներին, որոնց ինչքան էլ ասում ես՝ չի կարելի հոսանքի հետ խաղալ, միևնույն է, ասածդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ երկաթե ձողով մտնում են վարդակի մեջ։

Նրանք չեն հասկանում, որ հոսանքը վտանգ է, ու չեն լսում «մի՛ արա» հորդորը, հետո մի լավ հարված են ստանում ու սկսում սարսափել հոսանքից։

Նույնը մեր մոտ է։ Ասում ես չի՛ կարելի չբանակցել, չի՛ կարելի բանակցային գործընթացին այդպես անլուրջ ու մեծամիտ վերաբերել, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, ու նրանք ամբողջ կյանքում դառնում են պատերազմից սարսափողներ։

Ասում ես՝ չի՛ կարելի խաղալ գերտերությունների հակասությունների վրա, չի՛ կարելի շանտաժի լեզվով կամ գռեհիկ կերպով վերաբերել գործընկեր երկրներին, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, ու նրանք դառնում են ինքնուրույն որևէ բան որոշելուց սարսափողներ։

Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում, բայց անվախ են միայն մինչև առաջին հարվածը»,-նշել է Վանեցյանը, ում գնահատմամբ՝ այն, ինչ այս օրերին կատարվում էՀայաստանում՝ լրագրողների, պատգամավորների, համայնքապետերի, մյուսների հադեպ, վախ չունենալու արդյունք է։

Նա ընդգծել է, որ երբեք չէր մտածի, որ կրկին կասի՝ «Կանգ առեք»։

«Ասում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը գնում և երկիրը տանում դեպիմի նոր ու վտանգավոր ծուղակ: Այդ ծուղակի էությունըհանրային տրամադրությունների սխալ ընկալումն է և անվերապահ հաղթածի խաբկանք հոգեբանությունը:

Իմ պարտքն է զգուշացնել, որհանրային տրամադրություններըշատ ավելի խորն են, շատ ավելի ռիսկային, քան ընտրություններիթվային արդյունքները: Գուցե ձեզ վստահություն է տալիս անընդհատ ասել, թե ժողովուրդը մեզ արդեն գնահատական է տվել, մեզ է ընտրել, մեզ ներել է, մեզսիրել է և այլն: Զգուշացնում եմ՝ դա մեծ ծուղակ է»,-մանրամասնել է Վանեցյանը՝ հավելելով, որ կա ծանր ճնշող մի համոզմունք՝ ինչ-որմի շատ կարևոր բան այնպես չի գնում:

Իսկ սխալի էությունը, պարզաբանել է նա, հետևյալն է՝ մենք չենք ուզում, չենք կարողանում, խուսափում ենք հասկանալի տեղի ունեցած աղետի ողջ խորությունը։

«Չհասկանալ ու չընդունել կատարվածի մասշտաբները, նշանակում է՝ մեծացնել հաջորդ աղետի հավանականությունը: Մենք շատ հեշտ ենք ասում 44-օրյա պատերազմ, կարծես թե 45-րդ օրվանից կյանքը վերականգնվել է:

Մենք շատ հեշտ ենք ասում հազարավոր զոհեր, հարյուրավոր գերիներ, անհետ կորածներ: Շատ հեշտ ենք ասում Արցախի Հանրապետություն 75 տոկոսի կորուստ, շատ հեշտ ենք ասում անվտանգային նոր մարտահրավերներ և այլն»,-նկատել է նա՝ արձանագրելով, որ ամենամեծ վտանգը նրանում է, որ նոյեմբերի 10-ից հետո Հայաստանում չի եղել խորքային քննարկում և խորքային ըմբռնում տեղի ունեցածիծավալների, պատմական նշանակության վերաբերյալ:

«Մեր երկրի, ժողովրդի կյանքում տեղի են ունեցել պատմական աղետալի փոփոխություններ, ծառացել են նոր, սուր մարտահրավերներ: Շատ բան է փոխվել ու դրանց դիմակայելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է հասկանալ կատարվածի մասշտաբները, սառը հաշվարկելառաջիկա ռիսկերը, գրագետ քայլերով գնալ դեպի ջարդված պետականության վերականգնում:

Մնացածը, կներեք, ժամավաճառություն է, ինչն էլ հենց կազմում էայս ծրագրի մեծ մասը: Այսօր Հայաստանն ունի մեկ հիմնական խնդիր՝ ապահովել մեր և Արցախի անվտանգությունը, մեր պետության ուժողովրդի բոլոր ռեսուրսները պետք է դրվեն այս խնդրի լուծմանը: Դա պետք է արվի բոլոր միջոցներով՝ դաշնակիցների, հակառակորդի հետ բանակցությունների միջոցով, զինուժի,համագործակցության, նոր գաղափարների միջոցով: Բայց թիվ մեկ խնդիրը սա է ու մենք սա պետք է լուծենք:

Մենք չպետք է վախենանք միջազգային հանրության հետ նոր գաղափարներով խոսելուց, դաշնակիցների հետ նորգաղափարներ քննարկելուց, մենք չպետք է վախենանք ոչ բարյացկամ հարևանների հետ դժվար խոսակցությունից ու նաև՝ ոչ ասելուց:

Ընդհանրապես, մենք չպետք է վախենանքն, բայց ոչ թե չվախենանք չհասկանալու պատճառով»,- ասել է Ա. Վանեցյանը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկա տարիների համար չափազանց կարևորխնդիր է հայկական աշխարհի միասնականության վերականգնումը:

«Հասկանում եմ՝ շատ դժվար է համախմբվել պարտության և կորստի շուրջ: Այսօր Արցախն իրեն լքված էզգում, Սփյուռքը՝օտարված, Հայաստանը՝ մոլորված: Չկան այն առանցքները, գաղափարական ու ազգայիննպատակները, որոնք դարձյալ մեզկդարձնեն եռամիասնություն, կդարձնեն ուժեղ, միասնական ազգ, կվերականգնեն մեր ազգայինարժանապատվությունը: Այստեղ պետք է գրագետ, դժվար ու համառ աշխատանք ու այդ դեպքում մենք անպայման կունենանք հաջողություն:

Ինչու եմ սա այսքան կարևորում, որովհետև հենց որ մենք կարողանանք վերականգնել մեր եռամասնությունը, ազգային միասնականությունը և արժանապատվությունը, շատ ավելի հեշտ կկարողանանք բանակցել մեր դաշնակիցների հետ ուշատ ավելի հեշտ կկարողանանքխաղաղություն հաստատել մեր անմիջական հարևանների հետ: Իսկդա պետք է սկսել հասարակականհամերաշխություն ապահովելով: Մի բան, որ գործողիշխանությունը վերջին երկու օրերին հաջողությամբ տապալեցին այս դահլիճում»,-ասել է նա։

Արթուր Վանեցյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելիս՝ Արթուր Վանեցյանն այն մեկնաբանել էր որպես «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ։

Лента

Рекомендуем посмотреть