«Ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով․․․ Առայժմ փակագծեր չեմ բացում»․ Ր․ Ասլանյանը՝ Օհանյանի պաշտոնավարման օրոք Հայկ Սարգսյանի զինծառայությունից ազատվելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով․․․ Առայժմ փակագծեր չեմ բացում»․ Ր․ Ասլանյանը՝ Օհանյանի պաշտոնավարման օրոք Հայկ Սարգսյանի զինծառայությունից ազատվելու մասին

2021-08-25 15:48 , Политика, 1166

«Ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով․․․ Առայժմ փակագծեր չեմ բացում»․ Ր․ Ասլանյանը՝ Օհանյանի պաշտոնավարման օրոք Հայկ Սարգսյանի զինծառայությունից ազատվելու մասին

Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ազգային ժողովում (ԱԺ) այսօր կատարվածին՝ գրել է.

«Շատերը գուցե տեղյակ չեն, ուստի ասեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս զինվորական ծառայությունից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարարը, հիմա ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով, ի՞նչ հիմքով։ Գիտեի, որ պոպուլիզմն այս մարդկանց կերել է, բայց որ դրա արդյունքում նաև հիշողությունն են կորցրել, այսօր ակնհայտ դարձավ։ Առայժմ փակագծեր չեմ բացում, պարզապես խելոք մնացեք տղե’րք, հերոս մի ձևացեք, նույնիսկ կասեի՝ մի քիչ էլ գլուխներդ կախ ման եկեք»։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում, կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցի քննարկմանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ պաշտպանության այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։

Նիստերի դահլիճից ասվածին արձագանքել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասել էր․ «Ես քե՞զ եմ ասում արա»։

Սարգսյանի ուղղությամբ ջրի շիշ էր նետվել, նա, վրդովվելով, հորդորել էր Օհանյանին իրեն խելոք պահել՝ շիշ նետելով վերջինի ուղղությամբ։ Դահլիճի տարբեր կողմերից շշեր էին նետվել, ԱԺ նիստն ընդմիջվել էր։

Лента

Рекомендуем посмотреть