Ադրբեջանական զինված ուժերն (ԶՈւ) այսօր հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, մասնավորապես, ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայկական կողմից տուժածներ չկան։
Հիշեցնենք՝ պաշտպանական գերատեսչությունն այսօր հայտնել է նաև, որ երեկ երեկոյան 23։00-ից սկսած էլ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձերը կասեցվել են, մասնավորապես խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։