Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) առավոտյան 07։48-ին տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, Հայաստանի զինված ուժերի (ԶՈւ) հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կասեցրել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։Նշվում է, որ հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 7-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
Այս հաղորդագրությունից հետո ժամեր անց, պաշտպանական գերատեսչությունը, արձագանքելով ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձերը կասեցնելու մասին վաղ առավոտյան տարածած հաղորդագրության արձագանքներին, տարածած ևս մեկ հաղորդագրությամբ մանրամասնում է՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ է արվում չտարածել չճշտված, առավել ևս՝ ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնողտեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:
Վստահեցվում է՝ ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները