Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի օկուպացված տարածքներ այցերը սադրիչ բնույթ ունեն․ Արցախի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի օկուպացված տարածքներ այցերը սադրիչ բնույթ ունեն․ Արցախի ԱԳՆ

2021-07-29 17:32 , Политика, 1106

Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի օկուպացված տարածքներ այցերը սադրիչ բնույթ ունեն․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԱՀ ԱԳՆ), անդրադառնալով Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցին, ընդգծում է՝ Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացվածտարածքներ այցերն անընդունելի և սադրիչ բնույթ ունեն, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։

Արցախի ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Կրկին հայտարարում ենք, որ 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են։ Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի:

Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացվածտարածքներ այցերիանընդունելիությունը և սադրիչ բնույթը, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։

Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը»։

Հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցի շրջանակում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակներն այսօր այցելել են հայոց բերդաքաղաք Շուշի։

Лента

Рекомендуем посмотреть