Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահներն այսօր այցելել են Ադրբեջանի կողմից բռնազավթված հայոց բերդաքաղաք Շուշի։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի և Պակիստանի Ազգային ասամբլեայի ներկայացուցիչ Ասադ Կայսարի Շուշի այցի նպատակը ընթացող շինարարական աշխատանքներին, «հայերի իրականացրած վանդալիզմի գործողություններին» ծանոթանալն է։