Օգոստոսի 2-ին տեղի կունենա 8-րդ գումարման Ազգային ժողովի (ԱԺ) առաջին նստաշրջանը. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի հայտարարության համաձայն՝ առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։
ԱԺ-ից հայտնում են, որ առաջին նիստում խորհրդարանը կձևավորի Հաշվիչ հանձնախումբ, ապա կանցկացվեն Ազգային ժողովի նախագահի, երեք տեղակալների ընտրությունների հարցը, կստեղծվեն մշտական հանձնաժողովները․ ԱԺ-ն հրապարակել է առաջին նիստի օրակարգը։
Հիշեցնենք՝ նոր խորհրդարանը բաղկացած է լինելու 107 պատգամավորից․ 71 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը», 29-ը՝ «Հայաստան» դաշինքը և 7 մանդատ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։