Երասխի համայնքապետի բեկորային վնասվածք ստանալու դեպքով քրեական գործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Երասխի համայնքապետի բեկորային վնասվածք ստանալու դեպքով քրեական գործ է հարուցվել

2021-07-20 13:40 , Право, 4202

Երասխի համայնքապետի բեկորային վնասվածք ստանալու դեպքով քրեական գործ է հարուցվել

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկի Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով:

ՀՀ քննչական կոմիտեից մանրամասնում են, որ 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկի Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, հակառակորդը շարունակել է հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Հայտարարվել է՝ ՀՀ զինված ուժերը շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

Лента

Рекомендуем посмотреть