Երասխի հատվածում պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր, իրադրությունը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Երասխի հատվածում պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր, իրադրությունը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ․ ՀՀ ՊՆ

2021-07-20 00:27 , Общество, 1021

Երասխի հատվածում պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր, իրադրությունը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ․ ՀՀ ՊՆ

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:

Այդ մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ կրկին նախազգուշացնելով, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Ժամեր առաջ, հիշեցնենք, ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 19-ից, 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն:

Лента

Рекомендуем посмотреть