«Կրկնում ենք մեր կոչը, քանի դեռ նոր զոհեր չեն եղել»․ ԵՄ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ - RadioVan.fm

Онлайн

«Կրկնում ենք մեր կոչը, քանի դեռ նոր զոհեր չեն եղել»․ ԵՄ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ

2021-07-20 13:33 , Политика, 1774

«Կրկնում ենք մեր կոչը, քանի դեռ նոր զոհեր չեն եղել»․ ԵՄ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ

«Խոր մտահոգիչ զարգացումները շարունակվում են հայ-ադրբեջանական պետական սահմանին: Կրկնում ենք մեր կոչը՝ զսպվածության, ուժերի տարանջատման ու սահմանային հարցերով կառուցողական երկխոսության, քանի դեռ նոր զոհեր չեն եղել»,-Twitter-ում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին։

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, որոնք դեռ նախորդ շաբաթվանից հակառակորդի նշանակետում են: Այս անգամ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: Հաղորդվել է, որ նրան վիրահատում են։

Лента

Рекомендуем посмотреть