Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ալավերդյանի սպանության փաստով հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ալավերդյանի սպանության փաստով հարուցվել է քրգործ

2021-07-14 20:15 , Право, 1135

Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ալավերդյանի սպանության փաստով հարուցվել է քրգործ

Քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ այսօր ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով հայ զինծառայողի մահացու հրազենային վիրովորում ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Նշվում է, որ պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը հրազենային վիրավորումը ստացել է ձախ ուսագոտուշրջանում, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Կատարվում է նախաքննություն:

Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ առավոտյան 10:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով կատարվածին, հայտարարել է, որ Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Лента

Рекомендуем посмотреть